Լրահոս

24.10.2018 16:47


Պարարվեստին սիրահարված (լուսանկար)

Պարարվեստին սիրահարված (լուսանկար)

Հայ­կա­կան պա­րը հա­մաշ­խար­հա­յին մեծ բե­մե­րում ներ­կա­յաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է փո­խել հայ­կա­կան պա­րի մա­տուց­ման ա­վան­դա­կան մե­թոդ­նե­րը՝ չվա­խե­նալ նոր պա­րա­յին տար­րե­րից, նո­րա­րա­րա­կան բե­մադ­րութ­յուն­նե­րից: Պետք է ի­րա­կա­նաց­նել հայ­կա­կան պա­րի ճիշտ ու նպա­տա­կամղ­ված պրոդ­յու­սինգ: Հայ­կա­կան պա­րի ներ­կա­յի, նե­րու­ժի, մաս­սա­յա­կա­նաց­ման խնդիր­նե­րի մա­սին է Հով­հան­նես Գաս­պար­յա­նի ան­վան պա­րի ա­կա­դե­միա­յի հիմ­նա­դիր և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Իշ­խան Գաս­պար­յա­նի խոս­քը:

-Ի՞նչ դրա­կան մի­տում­ներ եք նկա­տում հայ­կա­կան պա­րար­վես­տում:

-Կար­ծում եմ՝ լա­վա­գույն մի­տու­մը, որ նկատ­վում է պա­րար­վես­տի ո­լոր­տում, մեծ սերն է, աս­տի­ճա­նա­բար ա­վե­լի շատ հո­գի­ներ վա­րա­կող սե­րը պա­րի հան­դեպ: Ա­վե­լի ու ա­վե­լի շատ ե­րի­տա­սարդ­ներ են ո­րո­շում ի­րենց կյան­քը կա­պել պա­րի հետ: Դեռ 10-15 տա­րի ա­ռաջ վի­ճա­կը շատ հու­սա­հա­տեց­նող էր. իշ­խում էր «սո­ված ար­վես­տա­գե­տի» կարծ­րա­տի­պը, զբաղ­վել պա­րով կամ այլ ար­վես­տով նշա­նա­կում էր հայտն­վել կեն­ցա­ղա­յին, ֆիան­սա­կան թնջու­կում: Բայց այ­սօր պա­րա­յին տար­բեր ստու­դիա­նե­րի հա­ջող գոր­ծու­նեութ­յան շնոր­հիվ շատ բան է փոխ­վել. գրե­թե յու­րա­քանչ­յուր ըն­տա­նի­քում կա պա­րող ե­րե­խա: Գ­րե­թե յու­րա­քանչ­յուր ըն­տա­նի­քում ներ­կա է պա­րը: Եվ բնա­կան է, որ մե­ծա­նում է նաև պա­րի մեջ մաս­նա­գի­տա­նալ ցան­կա­ցող­նե­րի թի­վը: Ու ե­թե մեր սա­նե­րի մեջ նկա­տում ենք պա­րի հրով այր­վող ան­հատ­նե­րի, ան­պայ­ման նրանց ընդգր­կում ենք մեր շար­քե­րը՝ նրան­ցից կեր­տե­լով պրո­ֆե­սիո­նալ պա­րող­ներ, հե­տա­գա­յում նաև՝ փոր­ձա­վար­ներ, պա­րու­սույց­ներ, բե­մադ­րող­ներ: Դա կար­ևոր է մեզ հա­մար, մենք պետք է զգանք պա­րո­ղի ար­վես­տա­գի­տա­կան մտա­ծե­լա­կեր­պը:

-Իսկ ի՞նչ բա­ցա­սա­կան եր­ևույթ­ներ կմատ­նան­շեք:

-­Հա­յաս­տա­նում ու­նենք շատ տա­ղան­դա­վոր պա­րող­ներ թե՛ պե­տա­կան, թե՛ մաս­նա­վոր կո­լեկ­տիվ­նե­րում: Բայց շատ հա­ճախ նրանք ար­վես­տի մարդ են միայն պա­րաս­րա­հում, միայն բե­մում: Դ­րա­նից դուրս նրանք վե­րա­դառ­նում են ի­րենց կեն­ցա­ղա­յին սո­վո­րա­կան, եր­բեմն ոչ այն­քան հա­ճե­լի նկա­րագ­րին: Մի­գու­ցե նրանք ա­մա­չում են ա­ռանձ­նա­նալ, չեն ու­զում սպի­տակ ագ­ռավ դառ­նալ ի­րենց շրջա­պա­տում: Այս եր­կա­կի պահ­ված­քը ան­հաս­կա­նա­լի է ինձ հա­մար: Ե­թե ար­վես­տի մարդ ես, ե­թե ընտ­րել ես այդ ու­ղին, դու ա­կա­մա դառ­նում ես դրա կրողն ու ներ­կա­յա­ցու­ցի­չը: Ա­վե­լին՝ ա­ռանձ­նա­հա­տուկ կեց­ված­քով, գե­ղե­ցիկ պահ­ված­քով ու խոս­քով դու հմա­յում ես մարդ­կանց դե­պի ար­վես­տի աշ­խարհ: Մար­դիկ, տես­նե­լով կա­յա­ցած գե­ղե­ցիկ կեր­պար, ձգտում են նման­վել, ու­զում են, որ ի­րենց ե­րե­խա­ներն էլ այդ­պի­սին լի­նեն: Բա­ցա­սա­կան եմ հա­մա­րում հենց տար­բեր­վե­լուց վա­խե­նա­լու այդ բար­դույ­թը: Մարդ պետք է հպարտ լի­նի, որ ի­րեն ար­վես­տի մեջ լի­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձեռ­վել, հայ­կա­կան պա­րը աշ­խար­հին ու մարդ­կանց ներ­կա­յաց­նե­լու պա­տիվ է տրվել:

43679336_1963073480656591_5743234425739542528_n

-­Վեր­ջին տա­րի­նե­րին վրա­ցա­կան պա­րի հաղ­թար­շավ է նկատ­վում հա­մաշ­խար­հա­յին բե­մե­րում: Ի՞նչն է խան­գա­րում, որ նույն հա­ջո­ղութ­յամբ աշ­խար­հին ներ­կա­յա­նա նաև հայ­կա­կան պա­րը:

-Ա­յո՛, Վ­րաս­տա­նում մեծ հա­ջո­ղութ­յամբ գոր­ծող մի քա­նի կո­լեկ­տիվ­ներ կան: Այս­տեղ վրա­ցա­կան պա­րի ջա­տա­գով­նե­րը որ­դեգ­րել են ո­լոր­տի զար­գաց­ման փու­լա­յին ռազ­մա­վա­րութ­յուն, ի­րա­կա­նաց­վել է ճիշտ, նպա­տա­կա­յին պրոդ­յու­սինգ: Եվ նշեմ կար­ևոր եր­կու հան­գա­մանք ևս. ա­ռա­ջին՝ այն­տեղ չեն վա­խե­ցել վրա­ցա­կան պա­րը դարձ­նել հա­ջող բիզ­նես ո­լորտ, երկ­րորդ՝ զար­գաց­րել են պա­րա­յին տեխ­նի­կան՝ ա­վե­լաց­նե­լով նոր պա­րա­յին է­լե­մենտ­ներ: Ի դեպ, այն, ինչ ա­նում է «­Հո­վիկ ստու­դիոն» և­ ին­չի հա­մար սո­վո­րա­բար քննա­դատ­վում է: Ին­չո՞ւ: Ին­չո՞ւ պա­րը չդարձ­նել հա­ջող բիզ­նես գոր­ծու­նեութ­յուն, չի­րա­կա­նաց­նել հա­մա­պա­տաս­խան գո­վազ­դա­յին ար­շավ­ներ, չկա­տա­րել նպա­տա­կա­յին ներդ­րում­ներ, չմշա­կել հա­մա­պա­տաս­խան բիզ­նես պլան­ներ: Միայն այդ­պես է ապ­րում պա­րո­ղի է­վոլ­յու­ցիան, միայն այդ­պես կա­րող է կա­ռույ­ցը գրա­վիչ դարձ­նել նոր մարդ­կանց ըն­դու­նե­լութ­յան հա­մար, կան­չող լի­նել դե­պի պա­րար­վեստ: Այ­սօր մենք նաև ու­նենք ա­ջա­կից­ներ, ով­քեր, տես­նե­լով մեր աշ­խա­տանքն ու դրա արդ­յունք­նե­րը, հա­մա­գոր­ծակ­ցում և­ օ­ժան­դա­կում են տար­բեր հար­ցե­րում՝ ցան­կա­նա­լով կրկնա­պատ­կել մեր հա­ջո­ղութ­յուն­նե­րը, նպաս­տել հայ­կա­կան պա­րի մաս­սա­յա­կա­նաց­մա­նը ու ճա­նաչ­մա­նը ամ­բողջ աշ­խար­հում: Չէ՞ որ, ի վեր­ջո, մեր գերն­պա­տա­կը ե­ղել ու մնում է հենց հայ­կա­կան պա­րի ներ­կա­յա­ցու­մը հա­մաշ­խար­հա­յին հե­ղի­նա­կա­վոր բե­մե­րում:

Եվ վեր­ջա­պես՝ ին­չո՞ւ են քննա­դա­տում, երբ փո­փո­խում ենք, դա­սա­կան տար­րե­րով նո­րաց­նում հայ­կա­կան պա­րը: Ին­չո՞ւ հայ­կա­կան ե­րաժշ­տութ­յու­նը նո­րո­վի չմա­տու­ցենք պա­րի լեզ­վով: Չէ՞ որ դա գրա­վում է հան­դի­սա­տե­սին, նրան հիաց­նում են նո­րա­րա­րութ­յու­նը, պա­րա­յին զար­գա­ցած տեխ­նի­կա­յի ու շոո­ւի հա­մադ­րութ­յու­նը: Մեր մե­նա­հա­մերգ­նե­րը դրա վկա­յութ­յունն են: Մաս­նա­վո­րա­պես կցան­կա­նա­յի նշել մեր գլխա­վոր ա­ջակ­ցին ՝ մոս­կով­յան «Դ­վին» կազ­մա­կեր­պութ­յու­նը, որն իս­կա­պես տա­րա­ծա­կան է դարձ­նում մեր ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, ի դեմս կազ­մա­կեր­պութ­յան ղե­կա­վար Գե­ղամ Ա­ռա­քել­յա­նի:

-­Մի­գու­ցե քննա­դա­տութ­յան պատ­ճա­ռը պա­րի մեջ հայ­կա­կան, ազ­գա­յին ինք­նագ­րի կորս­տի վա՞խն է:

-Դա ան­հիմն վախ է: Մենք պահ­պա­նում ենք ազ­գագ­րա­կան ու ժո­ղովր­դա­կան պա­րե­րի սահ­ման­նե­րը, մենք եր­բեք չենք ներ­կա­յա­նում որ­պես հայ­կա­կան ազ­գագ­րա­կան պա­րե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ: Մենք աշ­խա­տում ենք եր­կու հիմ­նա­կան ուղղ­վա­ծութ­յամբ՝ դա­սա­կան պա­րեր և հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան պա­րեր: Դա­սա­կան պա­րը մենք հա­մա­րում ենք հիմք, ո­րի վրա կա­ռուց­վում են մյուս բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րը և դա­սա­կան պա­րի է­լե­մենտ­նե­րով հայ­կա­կան պա­րը հարս­տաց­նելն ու փո­փո­խե­լը գոր­ծում է միայն ու միայն ի նպաստ մեր պա­րե­րի: Ի դեպ հայ­կա­կան պա­րի է­լե­մենտ­նե­րը ա­վե­լի հա­րուստ են ու շատ, քան վրա­ցա­կա­նի­նը: Թե օ­տա­րերկր­յա, թե հայ պա­րա­գետ­նե­րը, երբ ա­վե­լի խո­րութ­յամբ են ծա­նո­թա­նում հայ­կա­կան պա­րին, միշտ զար­մա­նում են, թե որ­քան հա­րուստ է մեր պա­րե­րի է­լե­մեն­տու­րան: Այդ դեպ­քում ին­չո՞ւ դրանք չցու­ցադ­րենք ի­րենց ամ­բողջ ծա­վա­լով ու շքե­ղութ­յամբ: Մենք չենք մո­տե­նում ազ­գագ­րա­կան պա­րի ա­կունք­նե­րին, այն գրա­վիչ է իր ա­նա­ղար­տութ­յամբ ու խոր­հուրդ­նե­րով, այս պա­րերն ի­րոք հա­յի ինք­նութ­յան կնիքն են և հա­յի՝ հայ մնա­լու ա­ռա­քե­լութ­յուն ու­նեն: Ն­րանք գոր­ծում են ի­րենց սահ­մա­նում, մենք գոր­ծում ենք ժո­ղովր­դա­կան պա­րի սահ­մա­նում՝ մի քիչ նո­րաց­ված, մեր ձե­ռագ­րով, մենք պրո­պա­գան­դում ենք հայ ա­նու­նը պա­րար­վես­տում, հայ­կա­կան ա­նուն­–ազ­գա­նու­նը հա­մաշ­խար­հա­յին բե­մե­րում: Ու օ­տա­րեր­կա­ցի հան­դի­սա­տե­սը, հայ­կա­կան ե­րաժշ­տութ­յան ներ­քո հայ պա­րող­նե­րի կա­տար­մամբ պրո­ֆե­սիո­նալ, տեխ­նի­կա­պես ան­թե­րի ու զգաց­մուն­քա­յին, հայ­կա­կան ընդգծ­ված ու հարս­տաց­ված է­լե­մենտ­նե­րով պա­րեր տես­նե­լով, Հա­յաս­տանն ու հայ­կա­կան ա­նու­նը մտո­վի կա­պում է գե­ղե­ցի­կի ու ար­վես­տի հետ:

-­Ձեր կա­ռույ­ցը միակն է, որ կրում է պա­րի ա­կա­դե­միա ա­նու­նը, ին­չո՞վ է դա պայ­մա­նա­վոր­ված:

-Ա­ռա­ջին հեր­թին մենք պա­րա­յին կրթա­կան հաս­տա­տութ­յուն ենք՝ 18 մաս­նաճ­յու­ղե­րով, բարձր մաս­նա­գի­տա­կան տվյալ­ներ ու­նե­ցող աշ­խա­տա­կից­նե­րով: Զար­գա­նում ենք մշակ­ված ռազ­մա­վա­րութ­յան հա­մա­ձայն, ու­նենք հստակ գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն: Մեզ չի կա­րե­լի չշփո­թել հա­մույ­թի հետ, ա­վե­լին, մենք հա­մույթ­նե­րի ամ­բող­ջութ­յուն ենք, որ­տեղ աշ­խա­տում են 12 պա­րու­սույց–­բե­մադ­րող­ներ: Հով­հան­նես Գաս­պար­յա­նի ան­վան պա­րի ա­կա­դե­միան վա­ղուց դար­ձել է ոչ միայն սա­ներ կրթող, այլ նաև՝ պա­րու­սույց­ներ պատ­րաս­տող պա­րա­յին լա­բո­րա­տո­րիա: Բո­լոր նրանք, ով­քեր որ­պես պա­րու­սույց հայտն­վում են մեր շար­քե­րում, անց­նում են ման­կա­վար­ժա­կան նոր ճա­նա­պարհ: Այս­տեղ մնում են աշ­խա­տե­լու նրանք, ով­քեր պատ­րաստ են սո­վո­րել, ով­քեր տար­բե­րում են պա­րաս­րա­հը փո­ղո­ցից, ու­նեն ներ­քին նրբակր­թութ­յուն:

-­Ներ­կա­յաց­րեք ա­կա­դե­միա­յի գոր­ծու­նեութ­յան մասշ­տաբ­նե­րը: Ա­սա­ցիք՝ ու­նեք 18 մաս­նաճ­յուղ…

-Ա­յո՛, 18 մաս­նաճ­յուղ 18 տար­բեր քա­ղաք­նե­րում: Երբ մեր գոր­ծու­նեութ­յու­նը ո­րո­շե­ցինք 2005 թ. սկսել Մոսկ­վա­յում, և գո­վազ­դա­յին ծա­վա­լուն ակ­ցիա­յից հե­տո ա­ռա­ջին փոր­ձին ե­կավ ըն­դա­մե­նը մեկ աղ­ջիկ, շա­տե­րը հիաս­թա­փո­րեն գլուխ­նե­րը թափ տվե­ցին՝ ո­չինչ չի ստաց­վի: Բայց ես չընկր­կե­ցի, ներ­քին հա­վատ ու­նեի, որ ստաց­վե­լու է, որ այն ինչ պատ­կե­րաց­նում էինք հայ­րի­կիս հետ (նա ցա­վոք վա­ղա­ժամ հե­ռա­ցավ կյան­քից, նրա ա­նու­նով էլ կոչ­վում է ա­կա­դե­միան), ան­պայ­ման ի­րա­կա­նութ­յուն է դառ­նա­լու: Ե­թե պա­րին այդ­պես սի­րա­հար­ված չլի­նեի, այդ ժա­մա­նակ հաս­տատ կհանձն­վեի: Բայց չհանձն­վե­ցի, ըն­տա­նի­քիս ան­դամ­նե­րի հետ կազ­մա­կեր­պե­ցինք հա­ջորդ փոր­ձե­րը, մեր սա­նե­րի թի­վը հա­մալր­վեց: Այ­սօր ու­նենք 700-ից ա­վե­լի սա­ներ, ու այդ թի­վը ե­ռա­պատ­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նենք: Մեր 18 մաս­նաճ­յու­ղե­րից 14-ը Ռու­սաս­տա­նում են, իսկ 4-ը Հա­յաս­տա­նում ( Եր­ևան, Ար­տա­շատ, Ավ­շար և Ա­բով­յան): Ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ­վում ենք բաց­վել նաև Վա­ղար­շա­պա­տում, Ար­մա­վի­րում և Հ­րազ­դա­նում, Ռու­սաս­տա­նում ևս նա­խա­տե­սում ենք ընդ­լայ­նում­ներ: Աշ­խար­հագ­րութ­յամբ հա­մար­վում ենք բո­լոր հայ­կա­կան պա­րա­յին կա­ռույց­նե­րից ա­մե­նա­մե­ծը:

44756993_2036925546371356_7349755415116120064_n

-Դժ­վար չէ՞ նման լայն աշ­խար­հագ­րութ­յամբ աշ­խա­տե­լը:

-Այս­տեղ կար­ևոր­վում են թի­մի աշ­խա­տան­քը, իմ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի աշ­խա­տան­քը, քույրս տնօ­րի­նում է ա­կա­դե­միան, եղ­բայրս տեխ­նի­կա­կան գծով է պաաս­խա­նա­տու, մայրս եր­ևան­յան մաս­նաճ­յու­ղի տնօ­րենն է: Գլ­խա­վոր բա­լետ­մայս­տե­րը ա­նընդ­հատ շրջում է տար­բեր քա­ղաք­նե­րի մաս­նաճ­յու­ղե­րում, երկ­րորդ պա­րու­սույ­ցը մաս­նա­կիո­րեն է շրջում, ես մշտա­պես եմ շրջում: Ընդ­հան­րա­պես մեր հա­ջո­ղութ­յան գրա­վա­կա­նը հենց թի­մա­յին աշ­խա­տանքն է: Մեր պա­րի ա­կա­դե­միան մեկ ան­հա­տի գոր­ծու­նեութ­յուն չէ, ան­հատ­նե­րի թի­մա­յին աշ­խա­տանք է, որ­տեղ բո­լորն ի­րար թև­ ու թի­կունք են: Բայց մեր գլխա­վոր ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը սերն է. ա­կա­դե­միա­յում կա շատ սեր, եր­բեմն ա­սում եմ, որ մենք սեր բա­ժա­նող հաս­տա­տութ­յուն ենք:

-Եվ վեր­ջա­պես ի՞նչ է պա­րը:

-Հո­գու և մտ­քի եր­ևա­կա­յութ­յուն է՝ խաչ­մե­րուկ­ված մարմ­նի մեջ: Մարմ­նի շար­ժում­ներ, ո­րոն­ցով ա­րար­վում է կա­խա­դա­կան անն­յու­թե­ղեն մի աշ­խարհ: Եվ վեր­ջա­պես պա­րը պար­զա­պես կյանք է, ե­թե պա­րը չվե­րած­վի կյան­քի ի­մաս­տի, պա­րո­ղին հա­ջո­ղութ­յուն չի բե­րի:

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը