ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց , որ այսօր Նիկոլ Փաշինյանին վարչապետ չեն ընտրելու:
«Մենք պայմանավորվածությունները չենք խախտում»,-շեշտեց Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածին, թե «Հանրապետական» կուսակցությունը քիչ շանսեր ունի՝ ընտրվելու առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության, Վ. Բաղդասարյանն ասաց.
«Ես խնդրում եմ՝ մի անձնավորեք, թե ում շահերից է բխում: Դեկտեմբերի ընտրություններն ո՞ւմ շահերից են բխում: Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ընտրությունից մեկ ամիս առաջ բավական լուրջ խնդիր է: Այն վատ է ազդում մեր հեղինակության վրա: Դա պետք է գիտակցեն բոլորը, ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի օրենսգիրք փոխել»,-արձագանքեց Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նիստի ընթացքում քննարկվում է վարչապետի թեկնածուին ընտրելու հարցը:
«Մենք պայմանավորվածությունները չենք խախտում». Վ.Բաղդասարյան (տեսանյութ)

Աղբյուրը՝ Tert.am