Քաղաքական

24.10.2018 10:41


ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ի նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում իր դիմումը, ապա իր լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը կազմում և ստորագրում է ԱԺ նախագահը»,-ասաց Բաբլոյանը:

Ստորագրման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Այս խորագրի վերջին նյութերը