Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող է «մերժիր» կարգախոսով հեղափոխություն գլխավորած մարդն առաջադրվել վարչապետի պաշտոնում՝ ցանկանալով ... մերժվել:
Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող է սկզբունքային համարվող իրավաբանը՝ Վահե Գրիգորյանը, համոզված պնդել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրության խախտմամբ է ընտրվել, բայց նույն այդ «իրավախախտը» նույն այդ սկզբունքային իրավաբանին առաջադրի Սահմանադրական դատարանի անդամ ու այդ սկզբունքային իրավաբանը հանգիստ համաձայնի դառնալ «իրավախախտի» առաջադրած թեկնածուն:
Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող է մերժողը մերժվածի հարևանությամբ ապրել ու խմել մերժվածի կնոջ սարքած նռան հյութը:
Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող են «առնետներին» քաջալերել:
Միայն հետհեղափոխական Հայաստանում կարող է մարդը նախկինում մեկի վրա բառիս բուն իմաստով թքելու պատմության հերոս լինել ու հիմա սկսել «Դուխո՛վ» օղիներ արտադրել: Իշխանությունները գալիս ու գնում են, իսկ օղի կեղծող Լֆիկը միշտ կա:
Միայն հետհեղափոխական Հայաստանում է հնարավոր սերժիզմի վերականգնում, այն էլ՝ բոլոր նրբություններով:
Միայն հետհեղափոխական Հայաստանում ...

Պետրոս Ալեքսանյան