Լրահոս

05.03.2010 14:28

ՀԴԿ նախագահ. «Ժողովուրդն սպասում է նոր քաղաքական ընդդիմության»

ՀԴԿ նախագահ. «Ժողովուրդն սպասում է նոր քաղաքական ընդդիմության»

-Այս պահին արտահերթ ընտրությունների նախադրյալներ չեմ տեսնում,-«Արցախ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ հայտարարությունը, թե մինչև սեպտեմբեր երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու։

-Այդ նախադրյալները կտեսնեի, եթե ժողովուրդն իրականում պաշտպաներ այդ գաղափարը։ Կարծում եմ՝ ժողովուրդը հասկացավ, թե ում հետևից էր գնում։ Ժողովուրդը սպասում է նոր քաղաքական ընդդիմության, որն իրականում կարող է այդ խնդիրները կարգավորել, և որը չունի այն անցյալը, որն ունեն այսօրվա պարոնները, որոնք իրենց սրբացնում են։ Այդպիսի քաղաքական ուժ պետք է ձևավորվի։ Դրանում մենք մեր մասնակցությունն անպայման կունենանք,-ասել է ՀԴԿ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։