Քաղաքական

23.10.2018 20:04


Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը