Լրահոս

05.03.2010 14:12

Լ. Հարությունյան. «ԱՄՆ–ը կարող է հարցը չդնել լիագումար նիստի քննարկման»

Լ. Հարությունյան. «ԱՄՆ–ը կարող է հարցը չդնել լիագումար նիստի քննարկման»

-Մենք պետք է շնորհավորենք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, այլ ոչ թե մեզ առ այն, որ նրանք կարողացան համահունչ քայլել ժամանակակից քաղաքակրթության նորմերին, կարողացան չընկրկել և տուրք չտալ պրակտիկ քաղաքականության հրամայականներին և վեր կանգնել դրանից,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունման մասին՝ ասել է Սոցիալական իրավունքի Եվրոպայի կոմիտեի անդամ, սոցիոլոգ  Լյուդմիլա Հարությունյանը։

Նա նշել է, որ մեզ շնորհավորելու առիթ չունի, որովհետև հայերը պայքար մղում են ոչ թե սեփական շահերից ելնելով, այլ համամարդկային արժեքների համար։

-Սա պայքար է նրա համար, որ աշխարհում որևէ տեղ եղեռն չլինի, որ մարդկությունը դադարի այդ գործիքն օգտագործելուց և իր խնդիրները լուծի քաղաքական միջոցներով, ոչ թե բռնությամբ։ Այս առումով մենք շատ կարևոր գործ ենք անում,-նշել է սոցիոլոգը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հարցը կքննարկվի՞ Կոնգրեսի լիագումար նիստում՝ Լյուդմիլա Հարությունյանն ասել է, թե  կանխատեսում է, որ ԱՄՆ-ը կկրկնի իր վարքագիծը։

-Սա դեմքը պահպանելու մի քայլ էր ԱՄՆ-ի կողմից։ Վերջին հաշվով՝ շատ միջանկյալ հանգրվանի ենք հասել, որովհետև ԱՄՆ-ը կարող է հարցը չդնել լիագումար նիստի քննարկմանը, ինչպես միշտ է արել, և ընթացք չտալ ու կիսատ թողնել այս ամենը,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։