Անչափահասների շրջանում աբորտների քանակն Ադրբեջանում ընդամենը մեկ տարում աճել է երեք անգամ
2017թ-ին 15-19 տարեկան 1605 կին է Ադրբեջանում աբորտ արել: Ինչպես փոխանցում է Report-ը, նրանցից 46-ն անչափահաս են: 2016թ-ին այդ ցուցանիշը կազմում էր 19 մարդ՝ գրեթե կրկնակի քիչ: Ընդ որում, Ադրբեջանը տարածաշրջանում առաջատարն է մինչև 19 տարեկան ծննդկանների թվով:
Վաղ ծննդաբերությունների և աբորտների այդպիսի մեծ քանակը կապում են այն բանի հետ, որ ադրբեջանական հասարակության պահպանողական բնույթը չի համապատասխանում ժամանակակից աշխարհի իրական պատկերին: Մի կողմից, շնորհիվ համացանցի, երեխաներն ու դեռահասները բավականին վաղ են իմանում սեքսի գոյության մասին, և այդ թեման նրանց հետաքրքրում է: Մյուս կողմից, ոչ ծնողները, ոչ ուսուցիչները նրանց հետ չեն խոսում այդ մասին, քանի որ սեքսի թեման Ադրբեջանում տաբու է (և ընդհանրապես, համարվում է, որ նախաամուսնական սեքսը մեղք է և վատ բան է):
«Ավանդական արժեքներին պետք է փոխարինելու գա կրթությունն ու լուսավորչությունը, իսկ մեզ մոտ գալիս են աբորտներն ու բռնությունը դեռահասների շրջանում: Քանի որ դեռահասներն արդեն հասկացել և իրենք իրենց համար որոշել են, որ ուզում են սիրով զբաղվել և ազատ ապրել, սակայն նրանց դեռ ոչ ոք չի բացատրել, թե ինչպես դա մարդավարի անել՝ չվնասելով ինքդ քեզ և ուրիշներին»,–ասում է սոցիոլոգ Սանուբար Հեյդարովան:
Կրթության նախարարությունն, իր հերթին, վերջապես որոշել է դպրոցներում մտցնել «Սեռական դաստիարակություն» առարկան: Այս մասին խոսակցությունները վաղուց էին գնում, սակայն գործին չէր հասնում: Եվ ահա, այս անգամ նախարարությունը խոստանում է, որ առարկան կներմուծվի արդեն այս տարի, և դասագրքերն արդեն պատրաստ են: Դա պետք է օգնի խուսափել դեռահասների ծննդաբերությունից, աբորտներից և սեռավարակներից: Նոր առարկան դասավանդվելու է 6-րդ դասարանից:
Հասարակությունում այդ նախաձեռնությանը տարբեր կերպ են վերաբերվում.
«Ես դա ավելորդ եմ համարում: Կրտսեր դասարաններում կարիք չկա երեխաների ուղեղն աղբով լցնել, նրանց մտքերն այլ հուն տեղափոխել: Իսկ 12-15 տարեկաններում նրանք առանց այդ էլ ամեն ինչ հիանալի գիտեն կամ շուտով կիմանան»:
«Հուսով եմ, որ այդ դասերը վարելու են ոչ թե աշխատանքի ուսուցման կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչները և ոչ էլ Կովկասի մուսուլմանների վարչությունը: Այլապես երկիրը կվերածվի արատի մի մեծ աղբյուրի»:
«Ես դասավանդում եմ 5-րդ դասարանում: Աշակերտներիս ասում եմ, որ ընտանիքը պետք է կառուցվի սիրո և վստահության վրա: Լսելով «սեր» բառը՝ նրանք ծիծաղում են…»:

Աղբյուրը՝ jam-news.net