Լրահոս

23.10.2018 10:39


Վանաձորում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

Վանաձորում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի 3-րդ մասից դեպի «Կոնգո» գնացող ավտոճանապարհ, որտեղ մահացած քաղաքացի է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրաgրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Շիրակի խճուղու սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված միջին տարիքի տղամարդու, ով տեղում մահացել է։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի և վրաերթր կատարողի ինքնությունն ու վերջինի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը