Նախկինում փետրվար ամիսն ուներ 28 օր և երբեմն ձգում էր մինչև 29-ի: Հեղափոխությունից հետո փետրվարն արդեն 31-օրանի է: Հարցրեք «սրտակեր» ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին, կասի:
Նախկինում երբ թիվ մեկ իշխանավորը մեկնում էր արտասահման, չէինք իմանում, թե ինչո՞ւ է գնացել, ի՞նչ արդյունքներ է արձանագրել այդ մեկնումը, ո՞ւմ հետ է գնացել և ինչքա՞ն է դա նստել հարկատուներիս վրա: Հիմա էլ չենք իմանում, բայց փոխարենը հիանում ենք «սելֆիներով»:
Նախկինում Երևանը չգիտեմինչական էր, բայց հիմա հայկական է: Դերասան Հայկոն է այդպես կարծում:
Նախկինում Հունանը Պողոսյան էր (դրանից առաջ՝ Ավետիսյան), իսկ հիմա՝ Պողոս առաքյալի հետնորդ: Ի դեպ, եթե կրոնական բառապաշարը պետք է քաղաքական կյանքի բաղկացուցիչ մաս կազմեր, ապա ինչո՞ւ հեռացվեց Վլադիմիր Գասպարյանը: Նա հա՛մ լավ աղոթում էր, հա՛մ լավ ցույց ցրում: Երկուսը մեկում էր: Իսկ «Նոր Հայաստանում», ինչպես հայտնի է, քաղաքական ռասիզմ չկա:
Նախկինում Լֆիկը «Դուխով» օղիներ չուներ, իսկ այսօր «դուխ» չունի, որ «Դուխով» օղի չարտադրի ու չդառնա «դեկտեմբերիկ»:
Առաջ բարիկադների տարբեր կողմերում էինք, հիմա էլ: Պարզապես կազմն է փոխվել ու ամեն ինչ «ափաշքյարա» է:
Նախկինում Սյունիքը Լիսկայի բդեշխությունն էր, իսկ այսօր՝ նարկոբարոնների նստավայր:
Նախկինում 50/50 էր, իսկ հիմա՝ 0/100:
Առաջ ԿԳԲ էր, իսկ հիմա՝ ԱԱԾ –Ծը-Ծը-Ծը-Ծը-Ց...
Հեղափոխությունից առաջ կուտակայինը պարտադիր էր, իսկ հիմա պարտադիրն է կուտակային:
Առաջ քարոզվում էր, որ Սերժը լավն է, բայց կողքիններն են վատը: Հիմա քարոզվում է, որ կողքինները լավն են եղել (միգուցե վաղը պարզվի, որ Սերժն էլ էնպես ոչինչ):
Նախկինում «ընդդիմադիր» հաճախորդներ էին, իսկ հիմա՝ «քաջալերված հպարտ պատգամավորներ»:
Նախկինում առնետավազք էր, իսկ հիմա՝ շնաքայլ կամ մողեսասող:
Նախկինում «օլիգարխը» օլիգարխ էր, իսկ այսօր նա խոշոր սեփականատեր է, ում մոտ թղթերով ամեն ինչ կարգին է: Բոլոր «օլիգարխներին» այդպիսին չլինելու լիցենզիա է տրամադրվել:
Առաջ Օսիպյանը «սև» էր հռչակված, իսկ հիմա նա «սևերին» է ծեփում (այդպես է հրահանգված):
Նախկինում նույն տարածքում պարբերաբար ասֆալտ էին փռում, որ ընտրաձայներ հավաքեին: Հիմա ձայները հավաքում են ասֆալտին փռելով:
Նախկինում իշխանությունները ժողովրդին առաջարկում էին կյանքին նայել վարդագույն ակնոցներով, իսկ այսօր իշխանությունները «վարդագույն» կյանք են քարոզում՝ առանց ակնոցների հետևում թաքնվելու:
Փետրվարի 31-ին ընդառաջ
Մեր երկրում իրավիճակ է փոխվել:

Նախկինում թրաշված էին, իսկ հիմա՝ ոչ այնքան:
Նախկինում Սերժը մերժված չէր, հիմա էլ:
Երկրում իրավիճակ է փոխվել:
Գըմփ-գըմփ-հո՛ւ:
Հայկ Ուսունց