Աշխարհ

22.10.2018 21:05


Թբիլիսիում կհայտնվեն էլեկտրական շարժիչով 18 մետրանոց ավտոբուսներ

Թբիլիսիում կհայտնվեն էլեկտրական շարժիչով 18 մետրանոց ավտոբուսներ

2020 թվականից մայրաքաղաք Թբիլիսիում 18 մետրանոց, էլեկտրական շարժիչով 200 ավտոբուս կերթևեկի։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, 2019-ից հետո բոլոր ներմուծվող ավտոբուսները էլեկտրական շարժիչով կլինեն: Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, ֆրանսիական «Սիստրա» ընկերությունը իր հետազոտությունում 18 մետրանոց ավտոբուսների ներկրման մասին դրական եզրակացություն է տվել։

«2020-ից կներկրվի բոլորովին նոր չափանիշներով, 18 մետրանոց շուրջ 200 էլեկտրական ավտոբուս: Սկզբնական շրջանում կարծում էի, թե քաղաքում 18 մետրանոց ավտոբուսների տեղաշարժն անհնար կլինի, սակայն համաձայն հետազոտության, կարող ենք վստահեցնել, որ մայրաքաղաքին անհրաժեշտ են նման ավտոբուսները: Մենք մտածում ենք, որ այն 550 ավտոբուսների (որ մինչև 2019-ի ավարտը կլինեն Վրաստանում) թիվը կհասնի 900-ի։ 2019-ից հետո ներմուծված բոլոր ավտոբուսները կլինեն էլեկտրական շարժիչներով»,-հայտարարել է Կալաձեն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը