Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքի 17-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել և տեղում մահացել
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերտիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Բյուզանդի 107 հասցեում նոր կառուցվող 17 հարկանի էլիտար շենքի բակում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, սակայն պարզվել է, որ նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ տղամարդն ընկել է 17-րդ հարկից և տեղում մահացել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Մարտիրոսյանն էր, ով նշված շենքում աշխատում էր որպես շինարար և անզգուշաբար «խառաչոյի» վրայից վայր է ընկել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։