Լրահոս

05.03.2010 13:46

Թուրքիան կոչ է անում Հայաստանին բանակցել դեմ առ դեմ

Թուրքիան կոչ է անում Հայաստանին բանակցել դեմ առ դեմ

Թուրքիան կոչ է անում անում Հայաստանին բացել բոլոր արխիվները և ԱՄՆ Կոնգրեսի միջոցով ճնշում գործադրելու փոխարեն բանակցել դեմ առ դեմ։ «Ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևը կատակերգական է, քանի որ մեկ ձայնի տարբերությունը բավական տարօրինակ է»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։ Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունվեց ձայների 23 կողմ և 22 դեմ հարաբերակցությամբ։

Թուրքիայի արտգործնախարարը սխալ է համարում այն կարծիքը, որ ընդունված բանաձևը կարող է ճնշում հանդիսանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում։ «Այն, ինչը Թուրքիան այս գործընթացում նախաձեռնել է 10 օրում, Հայաստանն արել է 4 ամսում։ Ընդունված բանաձևը վկայում է, որ ԱՄՆ Կոնգրեսը շատ թույլ է քաղաքական ապագա ռազմավարության մշակման հարցում»,-ասել է Դավութօղլուն։

Ըստ «CNNturk»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։