Լրահոս

05.03.2010 13:22

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահին

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահին

Մարտի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին (Vojteck Filip):

Ողջունելով հյուրին' Հայաստանի ԱԳ նախարարն ասաց, որ Չեխիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում բավականին ինտենսիվ զարգանում են եւ դրանք առավել խորացնելու նպատակով որոշում է կայացվել Պրահայում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերին' կարեւորելով բարձրաստիճան այցերի կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների խթանումը:

Երկուստեք կարեւորեց առաջիկայում Չեխիայի վարչապետի Հայաստան կատարելիք այցելությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Վոյցեկ Ֆիլիպը մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։