Ըստ նախնական տեղեկությունների՝ Կապանի համայնքապետի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 19 503 մարդ։ Թեկնածուների ստացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ․
1․ Նարեկ Բաբայան (Քաղաքացիական Պայանագիր) - 8076
2․ Էդգար Հովհաննիսյան (անկուսակցական) - 277
3․ Գևորգ Փարսյան (անկուսակցական) - 10021
Փոխարենը Արմավիրում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Դիանա Գասպարյանն ընտրվել է Էջմիածնի քաղաքապետ։
Իսկ Հրազդանում շուրջ 20 ընտրատեղամասերում ձայներն ամփոփելուց հետո պարզ է դարձել, որ քաղաքապետ է ընտրվել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելանը։
Ինչպես տեղեկացրել էինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի 49համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության նախնական տվյալները ժամը 20:00-ի դրությամբ:
Ըստ այդմ, ձայնի իրավունք ունեցող 217,708 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 94,222-ը, կամ ձայնի իրավունք ունեցողների 43.28 տոկոսը:
Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 34.95 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 34.62 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար 156 ընտրողների 36.82 տոկոսը, և Կապանում՝ 34 հազար 969 ընտրողների 55.77 տոկոսը։
***
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնկան արդյունքները;
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական՝ 25-ում՝ արտահերթ:
ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 4 քաղաքներում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
Նախնական արդյունքներով Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը. ըստ նախնական տվյալների Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով: Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ցածր մասնակցություն է գրանցվել. ընտրություններին մասնակցել է 45278 ընտրողներից 15826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանը, ոց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: Նախնական տվյալներով նա ստացել է 10 681 քվե, իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե: Սևակ Միքայլյանը «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և չի սատարելու որևէ թեկնածուի: Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։
Հետաքրքիր արդյունք է գրանցվել Կապանում: Անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին: Ըստ նախնական տվյալների Գևորգ Փարսյանը ստացել է 10 507 ձայն, Նարեկ Բաբայանը՝ 8 499 ձայն: Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում է ընտրողների 55.77 տոկոսը:
Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Նախնական տվյալներով ՔՊ-ական թեկնածուի օգտին քվեարկել է 6 693 ընտրող: Երկրորդ տեղում Օհան Հարությունյանն է հավաքած 1626 ձայնով, իսկ երրորդում՝ Սևակ Մինասյանը՝ 1288 ձայնով: Արմավիրում հոկտեմբերի 21-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններին 26 հազար 36 ընտրողից մասնակցել է ընդամենը 8 հազար 969-ը:
Կապանում անկուսակցականը հաղթում է ՔՊ-ի թեկնածուին

7or.am