Քաղաքական

21.10.2018 22:36


Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 43.28 տոկոսը

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 43.28 տոկոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի 49 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության նախնական տվյալները ժամը 20:00-ի դրությամբ:

Ըստ այդմ, ձայնի իրավունք ունեցող 217,708 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 94,222-ը, կամ ձայնի իրավունք ունեցողների 43.28 տոկոսը:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական էին, իսկ 25-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 42-ում կայացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Աղբյուրը՝ Ազատություն

***

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ղեկավար ընտրող համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 34.95 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 34.62 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար 156 ընտրողների 36.82 տոկոսը, և Կապանում՝ 34 հազար 969 ընտրողների 55.77 տոկոսը։

Այս խորագրի վերջին նյութերը