Նիկոլ Փաշինյանը հրապարակում տեղի ունեցած օգոստոսյան հանրահավաքում հայտարարեց, որ ուզում է անցումային արդարադատության մարմիններ ստեղծել: Թե ինչ նկատի ուներ նա այդ «անցումայինի» տակ, դժվար է գնահատելը, քանի որ հայտարարությունից այն կողմ դեռ պարզ չէ, թե ինչ է նա ձգտում անել «անցումային արդարադատությամբ»:
Անցումայինը դեռ չկա, բայց ահա ընտրովի «արդարադատությունը» կա: Օրինակ՝ գործարար Սամվել Մայրապետյանը անազատության մեջ է հայտնվել: Նրա «մեղքն» այն է, որ համատեղ բիզնես ունի Ռոբերտ Քոչարյանի որդու հետ:
Ազատ են արձակվում բոլորը՝ ռեցիդիվիստներից մինչև Սաշիկ, բայց Մայրապետյանին անազատության մեջ են պահել, քանի որ քաղաքական «բզիկն» է այդպիսին: Իսկ դա ցույց է տալիս, որ կա ընտրովի և չակերտավոր արդարադատություն:
Մի՞թե դրա համար է տեղի ունեցել հեղափոխությունը, որպեսզի մերժվածների հետ գործարքի գնանք, իսկ ոչ օդիոզ բիզնեսմենին անազատությա մեջ պահենք:
Անցումայի՞ն, թե՞ ընտրովի «արդարադատություն»

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից