Հորը պատկանող հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կրակելու հետևանքով վիրավորվել է 14–ամյա տղան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից իրենց մոտ ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «ձախ ստորին փափուկ հյուսվածքներից օտար մարմին» ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաղքի բնակիչ, 14-ամյա Գ. Շ.-ն է, ում հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է հոկտեմբերի 15-ին, տանը, իրեն պատկանող «ՏԻՐ» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ և երեխան անզգուշաբար կրակել ու ինքն իրեն վնասել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: