Կարծիք

20.10.2018 14:05


Հիմա դեմոնացվելու հերթը Սյունիքի մարզինն է

Հիմա դեմոնացվելու հերթը Սյունիքի մարզինն է

Ժամանակին դեմոնացնում էին Շիրակի մարզն ու Գյումրին՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։ Սարսափ պատմությունների շարան կարելի էր լսել․․․
1999թ․, երբ Երևան եկա սովորելու, ինձ մեկը լուրջ հարցնում էր, թե ապե, ճի՞շտ ա, որ Լեննականում շենքերի պատերի վրա ավտոմատի ու գռանատամիոտի կրակոցի հետքեր են․․․
2012թ․ էլ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների մասին էին պատմում երևանցիներին, թե բա, ապե, ընդե լրիվ Սիցիլիա է, մաշնեն փողոցի մեջտեղը տրաքցնում են, վեչնի բազարներ են․․․
Ու այս պատմությունների վրա նախկին իշխանությունները իրենց շահերն էին առաջ տանում մարզում։
Հիմա դեմոնացվելու հերթը Սյունիքի մարզինն է․ դիմացե՛ք սյունեցիներ, ձեր մարզի մասին սարսափազդու պատմությունների շարք է սկսվելու։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը