Աշխարհ

20.10.2018 10:17


Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գույներով՝ Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրբլոգում գրառում է կատարել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ գրառմանը կցելով Հայստանի դրոշի գույներով լուսավորված կամուրջների լուսանկարը:

«Վիլնյուսը բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը. Քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և՛ զարմանալի է, և՛ գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ»,-գրել է դեսպանը:

Այս խորագրի վերջին նյութերը