Լրահոս

20.10.2018 09:43


Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Այսօր, հոկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայում «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 59-ամյա Կարեն Մակարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին, նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը