Կարծիք

20.10.2018 00:20


Ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու և լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձևերով» չարվի»

Ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու և լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձևերով» չարվի»

ՀՀ կառավարության ենթակայության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն իր տեղակալ Գոհար Փանաջյանին առաջարկել է «լավով» հեռանալ աշխատանքից: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հավանաբար շատերդ կմտածեք՝ ինչ և ինչու է Գոհարն այժմ գրում այստեղ. ասեմ՝ խնդիր չեմ տեսնում, ցանկանում եմ, որպեսզի կարդաք ստորև գրված իրողությունը և խորհեք:

Այսօր կանչվելով հիմնարկի ղեկավարի մոտ՝ ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու, ինձ «չեն տեսնում» և լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձևերով» չարվի», իսկ մինչ այդ, որ՝ «ստե ինչ ես անում, գնա արտասահման գործ գտի քեզ նորմալ, լեզուն էլ գիտես»: Կարկամեցի: Քարացա: Չհավատացի, որ իրողություն է այս ամենը:

Ասելով իմ մասին, որ հայրենասեր եմ, օրինավոր ՀՀ քաղաքացի, պարկեշտ ու արհեստավարժ, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղած պետական պաշտոնյա, արդարության ու ազնվության սկզբունքներին ողջ կյանքս հետամուտ եղած քաղաքացի ու երկրիս պետականաշինության, մասնավորաբար, առողջապահության ոլորտի մասով, իմ համեստ լուման ունեցած, բժշկական կադրեր կրթած անձ: Գուցե համեստ չթվա, սակայն դրանով էլ ասելիքս ավարտված և շարքը սպառված չէի համարի թերևս: Ինչևէ: Սակայն այսով կավարտեմ:

Այնուամենայնիվ, ձայնս լսելի է լինելու: Այս անգամ՝ հաստատակամորեն:

Նոր Հայաստանում Նոր իրողություն է փոխվել, որը այս ձևով չպետք է դրսևորվի՝ սպառնալիքով, շանտաժով, անչափելի ցուցիչներով պրոֆեսիոնալ ու արդարամիտ մարդկանց, հենց այնպես, հավեսի համար, «լավ թիմ ունեմ տեսադաշտումս արդեն» վանկարկմամբ քամահրաբար փողոց նետելով ու մատնելով անելանելիության, ընտանիքի կեցության նվազագույնս ապահովման անորոշ ճակատագրին:

Այդ արարքները Նոր Հայաստանում պետք է խստագույնս պատժվեն:

Այս արարքների համար պետք է տեղյակ լինի երկրիս Վարչապետը:

Այլ կերպ՝ խոցոտված Հայրենիքիս վերքերի բուժման հանապազօրյա հարցն առկախվելու է, փակուղի են մտնելու հեղափոխության լավատեսության մեջ կռած մեր երազանքներն ու նպատակները, և պանդխտության չփակվող դուռը այդպես էլ բաց է մնալու»:

Այս խորագրի վերջին նյութերը