Երևանում 66–ամյա իրանցին ոստիկաններին հայտնել է, որ գողացել են իր «Ժակո» տեսակի թութակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտայի բնակիչ, 66-ամյա Ռուզիկ Յուաեֆը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 09:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում իր տան շքամուտքում դրված վանդակից գողացել են իրեն պատկանող «ժակո» տեսակի թութակը:
Ոստիկանները կարծում են, որ հնարավոր է՝ թութակատերը վանդակը բաց է թողել ու թութակը «կարոտ մնալով ազատությանը՝ իր քայլն է արել»՝ փախչելով գերությունից: