Ադրբեջանի ստացած ամերիկյան ուղղաթիռները հնարավոր է` Չեխիայից են
Ադրբեջանի զինուժում վերջերս նկատված ամերիկյան ուղղաթիռները հնարավոր է՝ Ադրբեջանին է փոխանցել նույն այն չեխ-սլովակյան ընկերությունը, որն Ադրբեջանին զարտուղի ճանապարհով վաճառել էր «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգեր և RM-70 ՀԿՌՀ–ներ։
Հոկտեմբերի 19-ին Չեխիա այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է չեխ-սլովակյան Czechoslovak Group ընկերության ներկայացուցիչների հետ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ Հասանովին են ներկայացրել ընկերության աշխատանքի, ինչպես նաև արտադրանքի մասին տեղեկություններ։ Դիտարկվել են ընկերության հետ հետագա համագործակցության հեռանկարները:
ԻՆՉՈՎ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Նախորդ տարի Ադրբեջանում նկատվեցին «Դանա» ինքնագնաց հրետանային համալիրները և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Նշված տեխնիկան արտադրում է հենց Czechoslovak Group ընկերությունը, որը դուստր ձեռնարկություններ ունի Չեխիայում և Սլովակիայում:
Ադրբեջանում երևալուց հետո չեխական իշխանությունները հայտարարեցին, որ տեղյակ չեն, թե ինչպես է զենքը հասել Ադրբեջան: Նույնը 2017 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում վերահաստատեց նաև Չեխիայի Սենատի նախագահը:
Հետագայում չեխ լրագրողների հետաքննությունից, ինչպես նաև իրար փոխլրացնող տարբեր բաց աղբյուրներից պարզ դարձավ զենքի մատակարարումների սխեման: Ըստ դրա՝ Չեխիայից Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող գործարան են տեղափոխվում հին հաուբիցներ, որոնք վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան:
Մատակարարումների այդ սխեման հաստատում են նաև ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների չվերթները: Իլ-76 ինքնաթիռները բազմաթիվ չվերթներ են կատարել և կատարում Բաքու–Օստրավա (Չեխիա) – Թել Ավիվ, Բրատիսլավա (Սլովակիա) – Թել Ավիվ – Բաքու ուղղություններով:
Ավելին՝ կրկին արբանյակային լուսանկարների միջոցով Ադրբեջանի «Նասոսնայա» ավիաբազայում ֆիքսել ենք Իլ-76 ինքնաթիռից «Դանա» ԻՀՀ-ի և RM-70 ՀԿՌՀ-ի բեռնաթափում:
Ինչ վերաբերում է Սլովակիային, ապա հստակ պատասխան չկա նաև այդ կողմից: Զենքի մատակարարումների մասին տեղեկություններ ստանալուց հետո, ՀՀ դեսպանը տարբեր մակարդակներով բազում անգամներ մտահոգությունն է հայտնել բարձրաստիճան սլովակ պաշտոնյաներին, բայց հստակ պատասխան չի ստացել:
Գրեթե անհնարին է, որ Չեխիայի և Սլովակիայի իշխանություններն անտեղյակ լինեն արդեն առնվազն երկու տարի գործող այս սխեմայից։
Հիմնավոր կասկածներ ունենք, որ բացի «Դանա» ԻՀՀ-ի և RM-70 ՀԿՌՀ-ի առևտրից, Ադրբեջանը և Czechoslovak Group-ը համագործակցում են նաև ավիացիայի ոլորտում:
Այս տարվա հունիսին Բաքվի զորահանդեսի փորձերին երևացին ամերիկյան Bell 412 ուղղաթիռներ: Անհայտ է, թե որ երկրից է Ադրբեջանը ձեռք բերել դրանք: Հնարավոր տարբերակներն էին դիտարկվում Պակիստանը կամ Իտալիան, քանի որ ԱՄՆ-ից ստանալու տարբերակը այն ժամանակ հերքել էրՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ ուղղաթիռները ամերիկյան արտադրության չեն:
Ավելին, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանի ՊՆ հրապարակած լուսանկարներում երևաց արտաքնապես ամերիկյան MH-6 կամ MD-500 տիպի թեթև ուղղաթիռին նմանվող ուղղաթիռ, որի առկայության մասին նախկինում տեղեկություն չունեինք: (MH-6-ը և MD-500 արտաքնապես քիչ են տարբերվում, ադրբեջանական լուսանկարում տարբերակիչ առանձնահատկությունները չեն երևում)։
Ուշագրավ է, որ Czechoslovak Group-ի կազմում գործող` Պրահայում հիմնված European Air Services ընկերությունը առաջարկում է նոր կամ օգտագործված ուղղաթիռների վաճառք։ Առաջարկվող տեխնիկայի ցանկում կան օգտագործված Bell-412, ինչպես նաև MD-500 տիպի թեթև ուղղաթիռների նոր կամ օգտագործված տարբերակներ:
Հաշվի առնելով Czechoslovak Group-ի և Ադրբեջանի սերտ համագործակցության պատմությունը՝ հավանական ենք համարում այն վարկածը, որ ուղղաթիռները Ադրբեջանին վաճառել է հենց այս ընկերությունը:

Աղբյուրը՝ razm.info