Կարծիք

19.10.2018 09:11


Վերջին օրերին տարօրինակ նշանակումներ են կատարվում

Վերջին օրերին տարօրինակ նշանակումներ են կատարվում

Վերջին օրերին տարօրինակ նշանակումներ են կատարվում: Հիմնավորումը մեկն է՝ փորձառու է: Կամ պրոֆեսիոնալ է: Կամ՝ համակարգը ներսից գիտի: Ինձ թվում է՝ մենք այդքան էլ լավ չենք պատկերացնում՝ ինչ է նշանակում քաղաքական պաշտոն: Նույնիսկ եթե մի պահ ընդունենք, որ այդ մարդիկ փորձառու են ոչ թե կոռուպցիոն սխեմաներում, այլ պետական կառավարման գործում, ոչ թե պրոֆեսիոնալ կաշառակեր կամ ընտրակեղծարար են, այլ պրոֆեսիոնալ պետական կառավարիչ և ոչ էլ կոռուպցիոն համակարգը ներսից գիտեն:

Նույնիսկ եթե սա ճշմարտություն է, մենք Երևան Սիթիի մենեջեր չենք ընտրում, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը: Մենք ընտրում ենք Կառավարության անդամ, հեղափոխական Կառավարության անդամ: Պրոֆեսիոնալ լինելուց զատ և դրանից առաջ կարևոր է այդ մարդկանց աշխարհայացքը, տեսլականը, background-ը, այն արժեքները, որին հավատում են, այն գաղափարները, որի համար պայքարել են, Հայաստանի այն պատկերացումը, որ ունեցել են, որը երազել են, որի համար պայքարել են:

Արդյոք սրանք այն մարդի՞կ են, որոնց հետ մենք ունեցել ենք նույն երազանքներն ու նույն պատկերացումները...Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրն էլ կարող էր լինել նրանց պես փորձառու ու պետական համակարգը ներսից իմացող: Ընդամենը պետք էր աչք փակել մի աննշան հանգամանքի վրա, լավ, մի քանի աննշան հանգամանքների վրա՝ որ այս իշխանությունը կեղծել էր ժողովրդի քվեն, որ իշխանության էր եկել 10-ը մարդու արյան և հազարավորների տառապանքների գնով, որ ամբողջ պետական համակարգը վերածել էր կազմակերպված կոռուպցիոն հանցավոր համակարգի, որ բանտերն էր լցնում բոլոր քաղաքական հակառակորդներին ու այլախոհներին ու խրախուսում, բարձրացնում քծնողներին ու արժեզուրկներին, ու վերջ, դու էլ կարող էիր դառնալ փորձառու ու պրոֆեսիոնալ:

Նման խորհուրդներ տալուց առաջ մտածեք, որ վիրավորում եք իրենց բարոյական արժեքների հետ կոմպրոմիսի չգնացած մարդկանց ու մի՛ արեք, պարզապես մի՛ արեք:

Դավիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը