Աշխարհ

18.10.2018 20:12


Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

Պաշտոնական այցով Մոլդավայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Հանդիպումից հետո երկու ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են տվել։

Youtube-ում հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահը ննջում Իգոր Դոդոնի ելույթի ժամանակ։

Հետաքրքրական է, որ այս տեսանյութը որևէ թուրքական լրատվամիջոցում չի տեղադրվել։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեսանյութը հրապարակել է ուկրաինացի բլոգեր Միխաիլ Գոլուբը։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ քնում է։ Նմանատիպ դեպք էր պատահել նաև անցած տարի՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում։ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պետր Պորոշենկոյի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիս ժամանակ նույնպես չէր կարողացել հաղթահարել քունը։

Այս խորագրի վերջին նյութերը