ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Օրեր առաջ, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ ոչ աշխատանքային ժամին, հրապարակավ հայտարարեցիք հետևյալը. «Ես այստեղից ԱԱԾ-ին, Ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր՝ օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին: Պարոնա՛յք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»:
Այն, որ նման հայտարարությամբ հանդես գալը հարիր չէ իրավական պետության վարչապետին՝ դա հասկանում են և հատկապես՝ բացասական գնահատականի են արժանացնում իրավունքի գերակայության արժեհամակարգ կրողները:
Ձեր այս հայտարարությունը Դուք արել եք ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ հինգ ամիս անց: Փաստացի, այս ընթացքում Դուք չեք հասկացել, որ չունեք նման լիազորություններ և ոչ աշխատանքային ժամին, քարոզարշավի ընթացքում, որպես վարչապետ՝ Դուք իրավունք չունեիք հրապարակավ հանդես գալու նման ոչ իրավաչափ հրահանգով: Ցանկացած հարկադրանքի կիրառման վերաբերյալ հրահանգը պետք է լինի օրինական և կրի իրավաչափ բնույթ: Դուք այդ Ձեր հրահանգը հրապարակավ ներկայացնելով՝ ո՛չ Ձեր, որպես վարչապետի, լիազորությունների շրջանակում և ո՛չ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, քարոզարշավի ժամանակ, փաստացի թույլ եք տվել ինքնիրավչություն և պաշտոնեական դիրքի չարաշահում: Դեռ ավելին՝ Ձեր այդ հրահանգն իր մեջ պարունակել է բռնության կոչ և մարդկանց ազատությունից ապօրինաբար զրկում, հանցակազմեր` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով:
Իսկ եթե, իրոք, Հայաստանի Հանրապետությունում կան իրավախախտներ, ովքեր սպառնում են մեր երկրի ազգային անվտանգությանը, և Դուք այդ մասին գիտեք և դեռ տարիներ առաջ ձեռք էիք բերել փաստեր նրանց վերաբերյալ, ապա հինգ ամիս լինելով վարչապետ՝ այդ ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելը վկայություն է հանցավոր անգործության դրսևորման, իսկ եթե դրա դեմ պայքարելու համար անզոր էիք, ապա դա վկայություն է ոչ պրոֆեսիոնալիզմի:
Այդպիսի հայտարարություններ և հրահանգներ թույլ էր տալիս իրեն Ձեր նախորդը՝ Սերժ Սարգսյանը:
2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած ժողովրդական արդար ցասումը` Համահայկական Մեծ Ընդվզումը, նպատակ ուներ ազատվելու անհատապաշտությունից և իրավունքի գերակայության մերժման արատավոր ավանդույթներից: Դուք այդ ժողովրդական ցասման արդյունքում փոխարինելով Սերժ Սարգսյանին՝ դարձաք ՀՀ վարչապետ:
Ձեզնից ակնկալվում էր բռնապետական համակարգի ապամոնտաժում և արատավոր գործելակերպի վերացում: Մինչդեռ մենք ականատեսը եղանք, թե ինչպես Դուք շտապեցիք գնալ բռնապետի բնակատեղի և համատեղ բնակություն հաստատեցիք այդ առանձնատներում: Ձեր պաշտոնավարման այս հինգ ամիսների ընթացքում Դուք չներկայացրեցիք «Հաղորդում հանցագործության մասին»՝ Սերժ Սարգսյանի կողմից թույլ տրված քրեորեն պատժելի արարքների վերաբերյալ, մինչդեռ այդ մասին օրենսդրական նախաձեռնություն էիք ներկայացրել դեռ 2015 թվականի (ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին) նախագծում, որին որպես համահեղինակ՝ միացել էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այդ նախագծով Դուք մեղադրում էիք Սերժ Սարգսյանին տարբեր հանցագործությունների կատարման մեջ (պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական լիազորությունների անցում և դավաճանություն), այն բաղկացած էր 8 կետից: ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Դուք արդեն այդ նախագծին ավելացրել էիք ևս մեկ կետ՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին ՀՀԿ խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի հայտնի նիստի ժամանակ (տես` https://www.youtube.com/watch?v=tcKOcu_hUOE) նրա ելույթի կապակցությամբ՝ ասելով հետևյալը. «Այս ամենից պարզ է դառնում, որ վերջինս իր լիազորությունները ծառայեցրել է խմբային շահերին, ինչը քրեորեն պատժելի արարք է»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով` խնդրում ենք տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին:
Հարց 1.
Ո՞րն էր պատճառը, որ Դուք թույլ տվեցիք Սերժ Սարգսյանի վարքագծի և գործելակերպի փաստացի կրկնություն:
Հարց 2.
Ո՞րն է Սերժ Սարգսյանի հանդեպ Ձեր վերաբերմունքի փոփոխության պատճառը:
Հարց 3.
Արդյոք պատրաստվո՞ւմ եք այժմ էլ ներկայացնելու ՀՀ ԱԱԾ պետին և ՀՀ ոստիկանապետին «Հաղորդում հանցագործության մասին»` Սերժ Սարգսյանի կողմից կատարված մի շարք հանցագործությունների վերաբերյալ` իշխանության յուրացում, պետական դավաճանություն, վնասարարություն, սահմանադրական կարգի տապալում, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ և, իհարկե, նաև Ձեր կողմից կազմված այն 9 կետերը նույնպես:
Հարց 4.
Համաձայն հանրության մեջ տարածված լուրերի՝ 2018 թվականի հունվարի 30-ին Ձեզ ձերբակալել են Հռոմում և խուզարկել Ձեր բնակատեղին՝ կասկածելով Ձեզ փողերի լվացման մեջ: Դուք այդ ձերբակալության և խուզարկության մասին հրապարակել էիք նկար և գրել հետևյալը. «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»։ Մինչև Հռոմի այդ հյուրանոց հասնելը՝ Դուք օրինական կարգով քանի՞ անգամ եք հատել ԵՄ երկրների Շենգենյան համաձայնագրի սահմանները: Այդ սահմանները հատելիս՝ երբևէ ունեցե՞լ եք նման խնդիր, եթե ունեցել եք, ապա ինչո՞ւ այդ մասին հանրությանը տեղյակ չեք պահել: Կարո՞ղ եք հրապարակել 2018 թվականի հունվարի 30-ին Ձեզ ձերբակալելու և Ձեր բնակատեղին խուզարկելու վերաբերյալ, Ձեր հիմնավորմամբ, գրավոր ապացույց:
Հարց 5.
Կարո՞ղ եք բացատրել, թե Սերժ Սարգսյանի մտերիմներին պատկանող լրատվամիջոցները (հատկապես՝ PARA TV լրատվամիջոցը) ինչո՞ւ էին օր ու գիշեր Ձեր կողքին՝ Ձեր քայլարշավի ընթացքում, ինչո՞ւ էին այդպիսի ջանասիրությամբ լուսաբանում՝ հատկապես Ձեր 2018 թվականի ապրիլ ամսից կատարված գործողությունները:
Պարոն Փաշինյան, ինչո՞ւ կրկնեցիք Սերժ Սարգսյանին. «Երկիր Ծիրանի» (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության ժողովի քարտուղար՝
Սիլվա Վարդանյան
28 սեպտեմբերի 2018
Երևան