Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել
Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում սահմանը ապօրինի անցնելու ժամանակ ձերբակալվել է օտարերկրացի Հասանզադա Բահրամ Նուսրեթ օղլուն (Hasanzada Bahram Nusrat oğlu), որը մեղադրվում է լրտեսության և Ադրբեջանի քաղաքացիներին դրանում ներգրավվելու համար։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊԱԾ կայքը։
Ըստ աղբյուրի՝ Հասանզադեն հավաքել է հետախուզական տեղեկություններ Ադրբեջանի զինծառայողների, մարտավարական նշանակության օբյեկտների, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի, արտերկրի հետ ռազմական կապերի, ինչպես նաև Ադրբեջանի պետական անվտանգության և պաշտպանական ծառայությունների մասին։
Նշվում է, որ Հասանզադային մեղադրանք է առաջադրվել լրտեսության և սահմանը ապօրինի հատելու փորձի համար։ Դատարանը որոշել է խափանման միջոց սահմանել ձերբակալությունը։ Սկսվել է հետաքննություն։
Հավելենք, որ Ադրբեջանում լրտեսության մասին հայտնի դեպքերից է 2017թ․ Թարթառում «Հայաստանի հետախուզության հետ համագործակցության» մեղադրանքով ձերբակալված մի խումբ զինվորական և քաղաքացիական անձանց պատմությունը, որի բաց աղբյուրների ուսումնասիրությունից Ռազմինֆոյին հայտնի դարձավ ընդհանուր 10 անձանց մասին, որոնցից 9-ը (1-ի անունը անհայտ է) սպանվել էին, ևս մեկի ճակատագիրը անհայտ է։

Աղբյուրը՝ razm.info