Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում ՆԱՏՕ–ի հետ համատեղ անցկացվող զորավարժությանը
Հոկտեմբերի 18–25-ը Թուրքիայի Իզմիրի ծովածոցում (Էգեյան ծով) Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ երկրների ռազմածովային ուժերն ու օդուժը, առափնյա անվտանգության ուժերը անցկացնում են «Նուսրեթ–2018» (Nusret–2018) զորավարժությունը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Զորավարժությանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Վրաստանի, Քաթարի, Քուվեյթի, Պակիստանի, Ռումինիայի, Հարավային Կորեայի և Սաուդյան Արաբիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը։
Նշվում է, որ նպատակը մասնակից երկրների կողմից պատերազմի ժամանակ ջրային ականապատման և ականազերծման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ին Թուրքիայում անցկացվեց «Կապույտ կիտ -2018» (MAVİ BALİNA-2018) հակասուզանավային զորավարժությունը՝ ՆԱՏՕ–ի հետ համատեղ։ Զորավարժության նպատակն էր մասնակից ստորաբաժանումների պատրաստումը հակասուզանավային և օդային պաշտպանությանը։

Աղբյուրը՝ razm.info