Լրահոս

05.03.2010 09:40

Թուրքիան հետ է կանչել ԱՄՆ–ում իր դեսպանին

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին արդեն իսկ հայտարարվել էր, որ եթե Առաջին համաշխարհային պատերազմում հայերի սպանությունները ԱՄՆ կոնգրեսականները ճանաչեն որպես Ցեղասպանություն Թուրքիան հետ կկանչի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին։

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սպառնացել էր հայ-թուրքական գործընթացի ձախողմամբ։

«Քաղաքականության և դիվանագիտության մեջ ես պատահականությունների չեմ հավատում։ Միացյալ Նահանգների կոնգրեսականների՝ ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացրած, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության հարցն իհարկե ճնշման ձև է։ Սակայն բոլորը պետք է իմանան, որ Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել ճնշման լեզվով,-ասել էր նա,- պետք չէ մեզ շանտաժի ենթարկել ապրիլի 24-ով. եթե ինչ-որ մեկն ուզում է մեզ վրա ճնշում գործադրել, դա ապարդյուն է։ Թուրքիան ինքնաբավ երկիր է և որոշումներ ընդունում է՝ ելնելով իր ազգային շահերից։ Եվ եթե ամերիկացիները կդիմեն նման մեթոդների, ապա մենք պաշտոնապես հայտարարում ենք՝ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կձախողվի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։