Լրահոս

18.10.2018 16:22


Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է թույլ անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.60C (1986 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.00C (1977 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.80C

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը