Լրահոս

18.10.2018 09:42


Գյումրիում մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

Գյումրիում մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների։ Պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։

Հիշյալ հաստատությունից անմիջապես զանգահարել են ոստիկանություն։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը aravot.am-ին փոխանցել է, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթին զույգ եղբայրներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը