Լրահոս

05.03.2010 10:02

Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունը կշարունակվի

Ս/թ. մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Հիշեցնենք, որ պատգամավորը բողոքել է 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված՝ «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների և ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի» բողոքի խաղաղ գործողությունների ընթացքում մասնակիցների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների վերաբերյալ: Ոստիկանների վերոնշյալ  գործողությունները պարունակում էին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց մասին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից հաղորդումններ էին տրվել հանցագործությունների մասին, սակայն դրանք պատշաճ ընթացք չէին ստացել՝ օրինազանց ոստիկանների գործողությունների վերաբերյալ քրեական գործեր չէին հարուցվել:

Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը չէր ներկայացել՝ իր կողմից ուղարկված պաշտոնեական գրությամբ դատարանին խնդրելով դատական նիստը հետաձգել՝ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր համապատասխան ստորաբաժանումներից ստանալու համար...:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։