28.01.2026 ● 08:07
27.01.2026 ● 22:19
27.01.2026 ● 12:11
18.10.2018 ● 08:46
Ստամբուլում 90 տարեկանում մահացել է հայտնիպոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասինհայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը։
Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի արդյունքում նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները երկու անգամ կարողացել էին վերականգնել Գյուլերի սրտի կանգը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք։
Սակայն, նա սրտի անբավարարության հետևանքով մահացել է։
Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին, Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950 թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961թ. աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:
1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը: 2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:
Աշխարհահռչակ լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներ 2013 թվականի հունիսին ամփոփվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում:
24.01.2026 ● 11:29
Իրանում տեղի ունեցած զինված անկարգությունների հետևանքով զոհվել է 3117 մարդ։
21.01.2026 ● 07:46
Այսօր կարելի է ընկերաբար գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդու հետ:
20.01.2026 ● 13:58
ՀՀ ԱԺ նախագահը և Փաշինյանը չեն ժխտել, որ ՌԴ-ն հիբրիդային վտшնգ է ներկայացնում ՀՀ-ի համար՝ կապված հայ Եկեղեցու հետ. դա մեզ համար անհասկանալի է։
19.01.2026 ● 09:56
Մոտ 100 մարդ վիրավորվել է։
15.01.2026 ● 10:17
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնելու արդեն շուրջ չորս տարի շարունակվող ուկրաինական պատերազմը։
14.01.2026 ● 11:59
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում։
28.01.2026 ● 08:50
28.01.2026 ● 08:36
28.01.2026 ● 07:54
28.01.2026 ● 07:16
27.01.2026 ● 22:21
27.01.2026 ● 18:39
27.01.2026 ● 16:47
27.01.2026 ● 14:16
27.01.2026 ● 14:14
27.01.2026 ● 14:07
27.01.2026 ● 11:46
26.01.2026 ● 21:42
26.01.2026 ● 18:14
26.01.2026 ● 16:51
26.01.2026 ● 16:20
26.01.2026 ● 14:17
26.01.2026 ● 14:01
26.01.2026 ● 12:29
26.01.2026 ● 12:13
26.01.2026 ● 11:28
26.01.2026 ● 11:16
26.01.2026 ● 11:10
25.01.2026 ● 19:55
25.01.2026 ● 19:52
25.01.2026 ● 11:12
25.01.2026 ● 09:58
25.01.2026 ● 08:51
24.01.2026 ● 16:07
24.01.2026 ● 14:31
Մահացել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը