Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի, նույնիսկ հպարտությամբ. Մ. Զախարովան՝ Միլսի հայտարարությունների մասին
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին՝ մեկնաբանելով հայ-ամերիկյան հարաբերությունները:
«Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին: ԱՄՆ դեսպանը, հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում, և այդ ելույթն առանձնացել է յուրատեսակ անմիջականությամբ: ԱՄՆ դեսպանը տեղեկացրել է, որ իր երկրի կառավարությունը, ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակության որոշակի խմբերի և կառավարության որոշակի ներկայացուցիչների: Միևնույն ժամանակ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի, նույնիսկ հպարտությամբ:
Ասես այդ ամենն անհրաժեշտ է եղել բարի նպատակի իրագործման համար, որը նրա խոսքով «Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնելն է»»,-ասել է Զախարովան:
Ինչպես նկատում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Միլսն ինչ-որ պահի հասկացել է, որ այն չի խոսում, ինչ որ պետք է, և հրաժեշտի ուղերձում հայ ժողովրդին մաղթել է «վերահսկել կառավարության գործունեությունը», ինչպես նաև նշել է, որ ԱՄՆ հավելյալ ֆինանսական միջոցները կուղղվեն հասարակության ու բնակչության աջակցմանը:

Աղբյուրը՝ Tert.am