Քաղաքական

17.10.2018 19:59


Լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում. Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի որդու առաջադրման մասին (տեսանյութ)

Լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում. Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանի որդու առաջադրման մասին (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթները դրական չի համարում: Այդ մասին Արմավիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում ինքը սատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է:

«Մենք կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում, նամանավանդ՝ այս փուլում: Մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Խոսելով Էջմիածնում հնարավոր «կլանային» պայքարի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմնականում գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել:

Այս խորագրի վերջին նյութերը