Փաստաբանը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչել
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին՝ Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ: Այդ մասին «Փաստինֆո»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը:
Փաստաբանը նշեց, որ միջնորդությունը Քննչական կոմիտե իր կողմից ներկայացվել է այսօր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը:
Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակ տալը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսային խոսակցության ձայնագրությունը համացանցում հայտնվել է սեպտեմբերի 5֊ին, իսկ լայն տարածում ստացել սեպտեմբերի 11-ին:
Երկու բարձրաստիճան պաշտոնյանների միջև հեռախոսազրույցի ընթացքում ԱԱԾ տնօրենն ասում է. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա, Հրաչ ա անո՞ւնը․․․ մի խոսքով՝ դատավորը, ով պիտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ․․․ ասի՝ նայի, հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզես֊չուզես պիտի տաս»:
Հիշեցնենք, որ չնայած ձայնագրության մեջ խոսվում էր դատավորի մասին, բայց Վանեցյանը հերքեց՝ հայտարարելով, թե դատավորի հետ չի խոսել, անգամ ծանոթ չէ:
Իսկ նախօրեին կառավարության նիստի հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե «Հրաչ ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին, ազգանունը չգիտեմ․․․»: