Լրահոս

17.10.2018 14:30


26-ամյա տղան տնակում հայտնաբերել է 78-ամյա հոր՝ պարանոցի, կրծքավանդակի շրջաններում բազմաթիվ ծակած-կտրած վերքերով դին

26-ամյա տղան տնակում հայտնաբերել է 78-ամյա հոր՝ պարանոցի, կրծքավանդակի շրջաններում բազմաթիվ ծակած-կտրած վերքերով դին

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի թիվ 30 տնակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 78-ամյա Սերյոժա Պողոսյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ պարանոցի, կրծքավանդակի շրջաններում կան բազմաթիվ ծակած-կտրած վերքեր։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածին հայտնաբերել է որդին՝ 26-ամյա Տիգրան Պողոսյանը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը