Կարծիք

17.10.2018 14:48


Բայց զավեշտ է

Բայց զավեշտ է

Բայց զավեշտ է

Սահմանադրությունն այնպես են գրել, որ երկու անգամ քվեարկությամբ վարչապետ չընտրելուց հետո խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվում է։

Այսինքն ֆիքսված է, որ անպայման քվեարկություն պետք է լինի, ուստի շատ հնարավոր է, որ Ելքը Նիկոլի թեկնածությունն առաջադրի ու ՀՀԿ-ակաները և մյուս ուժերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների սցենարին հավատարիմ մնալով՝ պետք է չընտրեն Նիկոլին, որ խորհրդարանը լուծարվի։

Եթե ընտրեն՝ չի լուծարվի ու գործընթացը նորից կսկսվի։ Հիմա, եթե ՀՀԿ-ականները էլի Նիկոլին ընտրեն՝ ժովովրդական ցասումն ուղղվելու է հանրապետականների վրա, թե ինչո՞ւ ընտրեցիք Նիկոլին․․․ կոմեդիա․․․

Հանրապետականների օրն էլ օր չէ՝ իշխանությունը կորցնելուց հետո։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը