Քաղաքական

17.10.2018 14:16


Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի փաստաբանի միջնոդությունը և 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 8-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։

Այս խորագրի վերջին նյութերը