Լրահոս

17.10.2018 09:26


Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ

Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ

Հայաստանի ազգային հավաքականն հոկտեմբերի 16-ին սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Մակեդոնիան:

Հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել Մարկոսը, որի մասին ՀՖՖ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել.

«Նախնական ախտորոշմամբ Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ: Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին: Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մարկոսը առաջին խաղակեսում վնասվածք էր ստացել և պատգարակով դուրս բերվել խաղադաշտից:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը