Նախկին փոխոստիկանապետ և Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանըշատ ճկուն քաղաքական գործիչ է: Նա գիտի, թե ո՞ր բառերն են մոդայիկ հիմա և դրանք օգտագործում է: Մարզպետ դառնալուց առաջ նա հայտարարել է, որ նոր Հայաստանի կողմնակից է:
Ինչպես հայտնի է, պաշտոնական ագիտպրոպը նույնացրել է «Նոր Հայաստան» և «Նիկոլ Փաշինյան» բառերը այնպես, ինչպես մի ժամանակ նույնացվում էին «Լենին» և «պարտիա» բառերը, կամ «Ստալին» և «ժողովուրդների հայր» բառերը: Ու եթե մեկն ասում է, որ ինքը կողմ է նոր Հայաստանին, ապա դա նույնն է, որ ասի, թե կողմ է Նիկոլ Փաշինյանին:
Հունան Պողոսյանն այն ոստիկաններից էր, ով Վալերի Օսիպյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո համարյա դեմարշով ու դուռն աղմկոտ շրխկացնելով հրաժարական տվեց իր պաշտոնից: Այսօր նա այլ կերպ է մեկնաբանել իր հրաժարականը՝ նշելով, որ մի փոքր հանգիստ էր վերցրել: Երևի հանգստացել է, որպեսզի կազդուրված մարմնով լծվի նոր Հայաստանի կառուցմանը:
Մեզ մնում է միայն արդյունավետ աշխատանք մաղթել նորանշանակ մարզպետին և ենթադրել, որ մյուս կազդուրվածների համար էլ տեղ կգտնվի նոր Հայաստանում: Ինչպես Փաշինյանն է այսօր նշել կառավարության նիստում՝ եկել է բարիկադները ապամոնտաժելու ժամանակը և որևէ մեկի դեմ ռասիզմ չի լինելու այն պատճառով, որ տվյալ մարդը նախկին իշխանության ներկայացուցիչ է:
Հակառասիստական ծրագրի շրջանակներում բարիկադների վրայով թռչկոտելու և նոր Հայաստանում հայտնվելու թիվ մեկ թեկնածուն, թերևս, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է: Չէ՞ որ նա էլ է Հունան Պողոսյանի պես կողմ նոր Հայաստանին ու անսահմանորեն հավատում է Նիկոլ Փաշինյանին: Մի՞թե այդքան պաշտոնների մեջ մի թափուր աթոռ չկա, որպեսզի տրվի Գևորգ Կոստանյանին:
Գևորգ Կոստանյանն այն քաջալերվածներից է, ովքեր այս օրերին «դեկտեմբերիկ» դարձան, այն էլ՝ թավշյա պաթոսով:
Նոր Հայաստանում լավ հաշվետարներ էլ պետք կգան: Այնպիսիք, ինչպիսիք կային նախորդ իշխանության օրոք: Ավելին, կարող է պետք գալ նաև նախորդ իշխանության՝ ընտրություններ կազմակերպելու փորձը: Նոր Հայաստանում ոչ մի ընտրակեղծարար ու հատկապես շրջիկ խմբի անդամ չպետք է ռասիզմի զոհ դառնա ու համարի, որ հեղափոխությունից հետո կյանքն ավարտվել է:
Բա Գևորգ Կոստանյա՞նը (տեսանյութ)
Նախկին փոխոստիկանապետ և Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը շատ ճկուն քաղաքական գործիչ է: Նա գիտի, թե ո՞ր բառերն են մոդայիկ հիմա և դրանք օգտագործում է: Մարզպետ դառնալուց առաջ նա հայտարարել է, որ նոր Հայաստանի կողմնակից է:
Ինչպես հայտնի է, պաշտոնական ագիտպրոպը նույնացրել է «Նոր Հայաստան» և «Նիկոլ Փաշինյան» բառերը այնպես, ինչպես մի ժամանակ նույնացվում էին «Լենին» և «պարտիա» բառերը, կամ «Ստալին» և «ժողովուրդների հայր» բառերը: Ու եթե մեկն ասում է, որ ինքը կողմ է նոր Հայաստանին, ապա դա նույնն է, որ ասի, թե կողմ է Նիկոլ Փաշինյանին:
Հունան Պողոսյանն այն ոստիկաններից էր, ով Վալերի Օսիպյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո համարյա դեմարշով ու դուռն աղմկոտ շրխկացնելով հրաժարական տվեց իր պաշտոնից: Այսօր նա այլ կերպ է մեկնաբանել իր հրաժարականը՝ նշելով, որ մի փոքր հանգիստ էր վերցրել: Երևի հանգստացել է, որպեսզի կազդուրված մարմնով լծվի նոր Հայաստանի կառուցմանը:
Մեզ մնում է միայն արդյունավետ աշխատանք մաղթել նորանշանակ մարզպետին և ենթադրել, որ մյուս կազդուրվածների համար էլ տեղ կգտնվի նոր Հայաստանում: Ինչպես Փաշինյանն է այսօր նշել կառավարության նիստում՝ եկել է բարիկադները ապամոնտաժելու ժամանակը և որևէ մեկի դեմ ռասիզմ չի լինելու այն պատճառով, որ տվյալ մարդը նախկին իշխանության ներկայացուցիչ է:
Հակառասիստական ծրագրի շրջանակներում բարիկադների վրայով թռչկոտելու և նոր Հայաստանում հայտնվելու թիվ մեկ թեկնածուն, թերևս, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է: Չէ՞ որ նա էլ է Հունան Պողոսյանի պես կողմ նոր Հայաստանին ու անսահմանորեն հավատում է Նիկոլ Փաշինյանին: Մի՞թե այդքան պաշտոնների մեջ մի թափուր աթոռ չկա, որպեսզի տրվի Գևորգ Կոստանյանին:
Գևորգ Կոստանյանն այն քաջալերվածներից է, ովքեր այս օրերին «դեկտեմբերիկ» դարձան, այն էլ՝ թավշյա պաթոսով:
Նոր Հայաստանում լավ հաշվետարներ էլ պետք կգան: Այնպիսիք, ինչպիսիք կային նախորդ իշխանության օրոք: Ավելին, կարող է պետք գալ նաև նախորդ իշխանության՝ ընտրություններ կազմակերպելու փորձը: Նոր Հայաստանում ոչ մի ընտրակեղծարար ու հատկապես շրջիկ խմբի անդամ չպետք է ռասիզմի զոհ դառնա ու համարի, որ հեղափոխությունից հետո կյանքն ավարտվել է:
Մի խոսքով, «դուխո՛վ»:
Պետրոս Ալեքսանյան