Լրահոս

04.03.2010 17:38

Վահրամ Աթանեսյան. «Երբ ԼՂՀ–ն կդառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ, կսկսվեն կարգավորման լրջագույն բանակցությունները»

Վահրամ Աթանեսյան. «Երբ ԼՂՀ–ն կդառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ, կսկսվեն կարգավորման լրջագույն բանակցությունները»

«Ի՞նչն է խանգարում հիմա, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթաց, և ի՞նչ են արել ԼՂՀ իշխանությունները վերջին 10 տարիների ընթացքում այդ խոչընդոտը հաղթահարելու համար» հարցին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը պատասխանել է.

-Ադրբեջանն է խանգարում։ ԼՂՀ իշխանությունները վերջին 10 տարիներին և այսօր էլ պնդում են, որ ԼՂ խնդիրն առանց ԼՂՀ իշխանությունների օրինական, լիարժեք և իրավահավասար մասնակցության լուծում չունի։ Այդ հարցն անցած 10 տարիներին չի լուծվել և չի լուծվելու մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի լիարժեք պաշտոնական մասնակցությունը բանակցային գործընթացին։

Բանակցային գործընթացից գոհ կամ դժգոհ լինելու մասին խոսելիս նա նշել է, որ այդպիսի խնդիր չկա. նման գնահատական կարելի է հնչեցնել՝ կապված բանակցային գործընթացի զարգացումների հետ. «Եթե վտանգավոր զարգացումներ չկան, ապա պետք է համարենք, որ բանակցությունները մեզ համար ընդունելի են»։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ներկա ձևաչափից բավարարված լինելուն, Վ. Աթանեսյանն ասել է, որ ԼՂՀ-ն բավարարված չէ, քանի որ բանակցությունների ձևաչափը խեղված է և պետք է վերականգնվի այնպես, ինչպես արձանագրված է ԵԱՀԿ պաշտոնական, մասնավորապես ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթերում. «ԼՂՀ-ում մենք գտնում ենք, որ, այո՛, միայն Ադրբեջանի մեղքով է, որ ԼՂՀ-ն լիարժեք մասնակցություն չունի բանակցային գործընթացին»։

Նա նշել է, որ երբ ԼՂՀ-ն դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ, այն ժամանակ էլ կսկսվեն կարգավորման լրջագույն բանակցությունները, և դա երբեք ուշացած չի լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։