Քաղաքական

16.10.2018 11:15


ՀՀ կառավարության նիստը․ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան (տեսանյութ, լրացված)

ՀՀ կառավարության նիստը․ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան (տեսանյութ, լրացված)

Նախատեսվում է, որ ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա իր պաշտոնից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:

***

Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Այսօր կարևոր օր է, և ՀՀ-ն թևակոխում է նոր և պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպեել հետևյալ կերպ․ այս շրջափուլի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխությունը, իսկ այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը