Արտակարգ իրավիճակ Երևանի թիվ 155 դպրոցում. տարհանում է իրականացվել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Լ. Միրիջանյանի անվան թիվ155 հիմնական դպրոցում ռումբ է դրած և այն պայթելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դպրոցում տեղի է ունեցել աշակերտների և ուսուցիչների տարհանում, և ոստիկաններն ու փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։
Ոստիկանությունում այսօր, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 155 դպրոցում ռումբ կա տեղադրված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ, պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։
***
Ոստիկանությունում այսօր, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 155 դպրոցում ռումբ կա տեղադրված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ, պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:
Կատարվում է հետաքննություն: