Լրահոս

15.10.2018 16:16


Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի (լուսանկար)

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի (լուսանկար)

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, 2018թ. հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք խորացող հետքեր:

Որոնողական աշխատանքների համար օգտագործվել է ծառայողական շուն, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին: Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով սահմանախախտը Իրանի Ւսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Ռուս սահմանապահները նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

IMG-20181014-WA0011IMG-20181014-WA0006_1539522998616

Այս խորագրի վերջին նյութերը