Հայաստանի հետ խաղում Ջիբրալթարի հաղթական գոլի հեղինակը գրասենյակային մենեջեր է (տեսանյութ)
Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականն, ինչպես հայտնի է, 0:1 հաշվով շատ անակնկալ պարտություն է կրել Ջիբրալթարի ընտրանուց:
Ջիբրալթարի հավաքականը ՖԻՖԱ-ի մրցաշարերին մասնակցում է 2016 թվականից: Նախքան Հայաստանի հետ խաղը պաշտոնական խաղերում Ջիբրալթարի վիճակագրությունը բավականին տխուր էր՝ 22 խաղ և 22 պարտություն:
Ջիբրալթարցիներն ընդամենը 5 գոլ էին խփել և բաց թողել 107-ը:
Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը պաշտոնական մրցաշարերում առաջինն էր Ջիբրալթարի պատմության մեջ:
Մեր ընտրանու հետ խաղի 50-րդ րոպեին Ջիբրալթարի հավաքականի փոխավագ Ժոզեֆ Չիպոլինան, ով ֆուտբոլից դուրս աշխատում է գրասենյակում՝ որպես մենեջեր, իր առաջին գոլն է խփել հավաքականի կազմում:
Խաղի հերոսն, այդուհանդերձ, Ջիբրալթարի հավաքականի դարպասապահ Կայլ «Չինո» Գոլդվինն է: Նա 14 հարված է հետ մղել. մեր ընտրանու ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ 36 հարված են կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ:
Հատկանշական է, որ ընկերական խաղերում Ջիբրալթարի հավաքականը ևս 2 հաղթանակ էր տարել՝ 1:0 հաշվով Մալթայի նկատմամբ 2014 թվականին, և 1:0 հաշվով՝ Լատվիայի նկատմամբ 2018 թվականին:
Ջիբրալթարը 34 հազար բնակչություն ունի: ՈւԵՖԱ-ում գրանցված հավաքականներից միայն Սան-Մարինոյի բնակչությունն է ավելի քիչ:
Տեսեք, թե ինչպես էին ջիբրալթարացիները տոնում պատմական հաջողությունը Երևանում.
Հիշեցնենք` Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականներն Ազգերի լիգայի D խմբում են ընդգրկված: Հիմա խումբը գլխավորում է Մակեդոնիան, ով 6 միավոր ունի և 1 խաղ պակաս է անցկացրել: Ջիբրալթարը երեկվա հաղթանակից հետո միավորներով հավասարվել է Հայաստանին (3 խաղ 3 միավոր), բայց գտնվում է 4-րդ տեղում է: Լիխտենշտեյնի հավաքականը ևս 3 միավոր ունի, բայց 2 խաղից հետո:

Աղբյուրը՝ armsport.am