Լրահոս

04.03.2010 16:02

Դ. Հակոբյանը ՀՀ կառավարության և ՀԱԿ–ի ծրագրերն անվանել է «чебурашкина речь»

Դ. Հակոբյանը ՀՀ կառավարության և ՀԱԿ–ի ծրագրերն անվանել է «чебурашкина речь»

-Երկրին հարկավոր է սկզբունքորեն նոր տնտեսական քաղաքականություն,-«Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարել է Մարքիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ հավելելով,- ամեն մի երկիր հեշտ ու արագ է անառականում, եթե նրան անառակացնողը բռնապետական կառավարությունն է։

Նշելով, որ նաև ՀՀ վարչապետը չի տիրապետում տնտեսագիտական էլեմենտար գիտելիքներին և օրենքներին՝ Դ. Հակոբյանը ներկայացրել է նոր տնտեսական քաղաքականության համար անհրաժեշտ քայլերը։

-Կառավարությունը հոխորտում է, թե, իբր, հարկավոր է կատարելության հասցնել հարկային վարչարարութունը, որպեսզի բյուջեն լցնենք, ընդդիմությունն էլ իր «100 քայլ»-ի մեջ առաջարկում է անցնել, այսպես կոչված, երկրաչափական պրոգրեսիվ  հարկահանության։ Երկուսի համար էլ համարձակ կարող եմ ասել՝ чебурашкина речь,- ասել է Դ. Հակոբյանը,- թագավորը ժողովրդի ձայնը չի ուզում լսել։ Ժողովրդի և երկրի ներքին դրության մասին ուզում է հասկացություններ ու պատկերացումներ կազմել ժողովրդին կեղեքողների, ժողովրդի արյունը ծծողների միջոցով։ Երկրի բարոյական, քաղաքական, սոցիալական և տնտեսական անկումը կատարյալ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։