Աշխարհ

13.10.2018 20:14


Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Եվգենիյ Պարֆենովը:

Նրա խոսքով՝ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, բայց կայուն»,-ասել է պաշտպանը:

Նա դերասանի ախտորոշումը չի հայտնել՝ նշելով, որ դա բժշկական գաղտնիք է:

Տարվա սկզբից սա Ջիգարխանյանի հինգերորդ հոսպիտալացումն է:

Այս խորագրի վերջին նյութերը