Տասնչորս մոլլա պետությունից Khazar SD տեղական մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել: Եվս յոթին այդպիսի նվեր է սպասվում նոյեմբերին: Ըստ Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Սայադ Արանի՝ նվերները ստացել են հեղինակավոր և հարգված հոգևորականները, և հենց դրանով է բացատրվում այդ քայլը:
Թեև, ինչպես հաղորդում է Մշակութային արժեքների պրոպագանդայի հիմնադրամի գործադիր տնօրեն Մեհման Իսմայլովը, ավտոմեքենաները նախատեսված են կրոնական համայնքների նյութական-տեխնիկական բազան բարելավելու համար, այսինքն՝ սա ոչ թե անձնական նվեր է, այլ օգնություն աշխատանքի համար:
Մեքենաների բանալիները հասել են միայն տղամարդկանց, թեև երկրում կին մոլլաներ նույնպես կան: Սակայն, ինչպես պնդում է Արանը, նրանցից քչերը պաշտոնական կարգավիճակ ունեն:
Ավելի վաղ նման բան էր տեղի ունեցել Նախիջևնի Ինքնավար Հանրապետությունում (Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատված). այնտեղի 4 մոլլաները NAZ Lifan 330 մակնիշի ավտոմեքենաներ էին նվեր ստացել:
Հասարակությունում այս դեպքը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել:
Այսպես, օրինակ, տնտեսագետ և փորձագետ Նաթիկ Ջաֆարլին ասում է, որ պետության նման շռայլությունը խախտում է ոչ միայն էթիկական նորմերն, այլև կրոնից պետության տարանջատման սկզբունքը: Ավելին, տնտեսագետը կարծում է, որ դա Ադրբեջանի համար լուրջ վտանգ է պարունակում, քանի որ հավատացյալները, տեսնելով պետության հետ կրոնական գործիչների մտերմությունը, կարող են կորցնել վստահությունը նրանց հանդեպ, հեռանալ նրանցից և հոգևոր առաջնորդների սկսել փնտրել այլ երկրներում:
Նրա հետ համամիտ չէ աստվածաբան և լրագրող Ռասուլ Միրհաշիմլին: Ըստ նրա՝ այդ նվերները ոչ մի խնդիրներ էլ չեն առաջացնում. «Այդ հոգևորականները շարունակելու են աշխատել այնպես, ինչպես նվերը ստանալուց առաջ»:
Ադրբեջանի մոլլաներին ավտոմեքենաներ են նվիրել

Աղբյուրը՝ jam-news.net